Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքային իշխանությունների համար գիրքը սովորական մակուլատուրա է. Նաիրա Զոհրաբյան
Գրքի համաշխարհային մայրաքաղաք հանդիսացող Երևանում դուրս են շպրտել Երիտասարդականի գետնանցումում տասնյակ տարուց ավել երևանյան կարևոր մշակույթներից մեկը` գրքի տոնավաճառը: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին` գրքի տոնավաճառի խնդիրը բարձրացնելիս ԱԺ ԲՀԿ-ական պատագմավորը հայտարարեց, որ այդ քաղաքականությունն իրականացնողների համար գիրքը «սովորական մակուլատուրա է»:
«Լավագույն դեպքում մակուլատուրա է, որի պետք է ազատվել: Մենք պետք է հասկանանք, որ մենք` Երևանում մեծացած մարդիկ, կարևորագույն մշակույթային պահապաններից մեկը պետք է լինենք», -հայտարարեց Զոհրաբյանը` հիշեցնելով, որ գրավաճառներին առաջարկվել է ձկան խանութի մոտակայքի «միզահոտ գետնանցումը»:
«Կարծում եմ ցանկացած իրեն հարգող հանրապետական թե տեղական իշխանություն այդ մարդկանց առանց որոշակի ժամկետ տալու դուրս վռնդելուց առաջ կանչեր, լսեր նրանց խնդիրները, տեղյակ լիներ նրանց առաջարկներին: Մարդիկ կոնկրետ առաջարկներ ունեն, ինչպես չկործանել Հայաստանում գրքի շուկան: Նրանց տեսակետները պետք է լսեին, սակայն որևէ նման բան չի արվել: Հակառակը, նրանց ուղղակիորեն դուրս են շպրտել և ասել են, որ լավագույն վայրը, որ կարող են առաջարկել միզահոտ գետնանցումն է, ուզում եք ուզեք, չեք ուզում, մի ուզեք», -հայտարարեց Զոհրաբյանը` նկատելով, որ ակնկալում են այն խորհրդարանականների աջակցությունը, որոնց համար գիրքը մակուլատուրա չէ: