Այսօր ցերեկ սպասվում է +13 աստիճան
Հասարակություն
09:18 19/03/2013

Այսօր ցերեկ սպասվում է +13 աստիճան

ՀՀ տարածքում մարտի 19-ին Վայոց ձորում և Սյունիքում, 23-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին`հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 4-6, 20-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:

Երևանում մարտի 19-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Այսօր ցերեկ սպասվում է +13 ջերմաստիճան, հաջորդ օրերին՝ +15- +17:

 

Placeholder
Այսօր ցերեկ սպասվում է +13 աստիճան