Անգլիացին գնել է լեդի Դիանայի զգեստը կնոջը հաճույք պատճառելու համար
Մշակույթ
09:09 20/03/2013

Անգլիացին գնել է լեդի Դիանայի զգեստը կնոջը հաճույք պատճառելու համար

Արքայադուստր Դիանայի հանրահայտ մուգ կապույտ զգեստը, որով նա պարել է ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտայի հետ 1985 թվականին Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքի ժամանակ, լոնդոնյան աճուրդում գնվել է 240 հազար ֆունտով` դառնալով Դիանայի ամենաթանկ վաճառված զգեստը:

Հաղորդվում է, որ զգեստը վաճառվել է մի անգլիացի ջենթլմենի, ով այդպիսով ցանկացել է անակնկալ մատուցել իր կնոջը: Թավշյա զգեստը հատուկ կարվել էր արքայադստեր ու արքայազն Չարլզի պատվին 1985 թվականի նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքի համար: Այդ երեկոն պատմության մեջ է մտել շնորհիվ Դիանայի ու Տրավոլտայի 20 րոպեանոց պարի, որն ինքը՝ դերասանը հեքիաթային էր անվանել:

Placeholder
Անգլիացին գնել է լեդի Դիանայի զգեստը կնոջը հաճույք պատճառելու համար