Մեսսին նոր դաջվածք ունի
Սպորտ
19:54 20/03/2013

Մեսսին նոր դաջվածք ունի

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, ի պատիվ իր որդու` Տիագոյի, նոր դաջվածք է արել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լեոն Արգենտինայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյեից թույլտվություն է վերցրել և գնացել է դաջվածքի սրահ:
Դաջվածքը գտնվում է Մեսսիի ոտքի վրա. պատկերված է Տիագոյի ձեռքը:

Հիշեցնենք, որ կատալոնցիների առաջատարն արդեն ուներ 1 դաջվածք ձախ թիակի վրա` իր տատիկի դիմապատկերով:

Placeholder
Մեսսին նոր դաջվածք ունի