Երևանում 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց
Օրվա թեմա
11:22 20/03/2013

Երևանում 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:
 

Placeholder
Երևանում 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց