Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրթիռների արտադրությամբ և առևտրով զբաղվող թուրքական «ROKETSAN» ընկերությունն առաջիկայում թողարկելու է թուրք մասնագետների նախագծած հեռահար հակատանկային հրթիռների համակարգը` UMTAS:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ UMTAS-ը նախատեսված է ուղղաթիռներից հարձակումներ իրականացնելու համար: Այն ունի մի շարք առավելություններ հակատանկային հրթիռային մյուս համակարգերի համեմատությամբ:
Նախագծի շրջանակներում կատարվել են մի շարք փորձարկումներ և ավարտին են հասցվել ենթահամակարգերի կատարելագործման աշխատանքները: Հաջողությամբ են ավարտվել 5կմ հեռավորությունից նշանակետին կրակային հարված հասցնելու և հրթիռն ուղղաթիռից անվտանգ արձակելու փորձարկումները: