ՀԱԿ ակտիվիստների գործի ճակատագիրը Վճռաբեկ դատարանը կորոշի այսօր
Իրավունք
11:36 21/03/2013

ՀԱԿ ակտիվիստների գործի ճակատագիրը Վճռաբեկ դատարանը կորոշի այսօր

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացանի քննելո՞ւ է Հայ Ազգային կոնգրեսի 4 ակտվիստների փաստաբանների ներկայացրած բողոքը, թե՞ վերադարձնելու է: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Panorama.am-ին ասաց, որ այս պահի դրությամբ դեռ որոշում չկա և լինելուն պես կտեղեկացնեն:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Հարակից հրապարակումներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը (տեսանյութ)

«Հան-ցա-գործ-ներ, ա-մոթ». Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտվիստների դատն անցավ լարված մթնոլորտում

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՀԱԿ ակտիվիստների բողոքը` թերի լինելու պատճառաբանությամբ

 

Placeholder
ՀԱԿ ակտիվիստների գործի ճակատագիրը Վճռաբեկ դատարանը կորոշի այսօր