Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների բողոքը
Իրավունք
13:10 21/03/2013

Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների  ներկայացրած բողոքը: Այդ մասին Panorama.am-ին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Նախորդող հրապարակում`
ՀԱԿ ակտիվիստների գործի ճակատագիրը Վճռաբեկ դատարանը կորոշի այսօր

Placeholder
Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների բողոքը