Հալեպում կիրառված քիմիական զենքի առնչությամբ՝ Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Քաղաքական
13:30 21/03/2013

Հալեպում կիրառված քիմիական զենքի առնչությամբ՝ Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանը համարում է, որ Հալեպում կիրառված քիմիական զենքի պատասխանատուն Միացյալ Նահանգներն են:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Նազիրին, Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանին կանչելով ԱԳՆ, խստորեն դատապարտել է սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման փաստը՝ դրա պատասխանատուն համարելով Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին աջակցող երկրներին:

Նշենք, որ Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հալեպում զինյալ խմբավորումների կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով 15 մարդ է զոհվել:

Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:

Նախորդող տեղեկատվություն՝
Իրանը Սիրիայի զինված խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառումը անմարդկային արարք է որակել

Սիրիայի մեծ խաղի հաղթողները Իրանն ու Ռուսաստանն են. Հայացք Թեհրանից

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին

Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման 6 կետանոց առաջարկության փաթեթ է ներկայացրել

Placeholder
Հալեպում կիրառված քիմիական զենքի առնչությամբ՝ Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ