Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ավելի շռայլ կլինի
Օրվա մամուլ
09:47 21/03/2013

Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ավելի շռայլ կլինի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին:

«Ժողովուրդ»-ի ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որևէ անլուծելի խնդիր չկա, որևէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, և ինչքան գումար որ պետք է` նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք: Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երևանի ավագանու ընտրություններին:

Placeholder
Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ավելի շռայլ կլինի