Հրապարակախոս. Ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ
Քաղաքական
13:45 21/03/2013

Հրապարակախոս. Ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ

«Միանշանակ է, որ Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն, հետևաբար` ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ»,- ասուլիսում  իր` այս օրերին Ազատության հրապարակում գտնվելու փաստը այսպես բացատրեց բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

Նա նշեց, որ 2008-ին էլ էր պաշտպանում ընդդիմությանը, թեև այսօրվա ընդդիմությունը մի քիչ մեղմ է, Րաֆֆի Հովհաննիսյանի «ասածները մի քիչ մեղմ են, ինչը տարօրինակ է ինձ համար»:

«Գուցե դա իր ամերիկյան կրթության հետ է կապված, չգիտեմ: Բայց պետք է բոլոր ձևերը փորձել, մինչև հասնել արդյունքի: Ես կողմնակից եմ ավելի հստակ մոտեցումների»,- նշեց հրապարակախոսը:

Մ. Պետրոսյանը նաև ասաց, որ ինքը չի ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Placeholder
Հրապարակախոս. Ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ