Պոեզիայի համաշխարհային օրն է
Օրվա թեմա
09:54 21/03/2013

Պոեզիայի համաշխարհային օրն է

«… Պոեզիայի մեջ մարդը, կինը բանաստեղծականացված է, մահը միստիկանացված, իբրև անցում դեպի անմահություն հոգու»,- պոեզիայի մասին այպիսին է եղել գրող Ավետիք Իսահակյանի պատկերացումները:

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day)։ Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ ասվում է. «Պոեզիան կարող է պատասխան լինել ներկայիս մարդու սուր և խորը հոգևոր հարցերին: Բայց դրա համար հարկավոր է հրավիրել ավելի լայն հասարակական մասսաների ուշադրությունը»:

Արդեն երեք տարի է, որ այս օրը նշվում է նաև Հայաստանում: Այսօր կազմակերպվելու են գրական միջոցառումներ, ընթերցումներ: Հայաստանի գրողների միությունում օրվա կապակցությամբ կհնչի Հրաչիկ Թամրազյանի պոեզիան:

 

Placeholder
Պոեզիայի համաշխարհային օրն է