Ցեղասպանագետ. Պետք է ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը համամարդկային հիշողության մեջ
Քաղաքական
11:53 22/03/2013

Ցեղասպանագետ. Պետք է ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը համամարդկային հիշողության մեջ

«Ներկայումս պետք է կենտրոնանալ ոչ թե ընդհանրական մոտեցմամբ Հայոց Ցեղասպանության ճանաչման, միջազգայնացման, այլ՝ մանրամասն ուսումնասիրություններով` համամարդկային հիշողության մեջ ամրագրելու վրա», «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում, կարծիք հայտնեց Գերմանիայի Բոխու համալսարանի դասախոս, նույն համալսարանին կից Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Միհրան Դաբաղը:

Վերջինս գիտաժողովում հանդես է գալիս « Եվրոպական հիշողության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանությունը. ռիսկեր և մարտահրավերներ» զեկույցով:

Ըստ բանախոսի՝ այսօր անհրաժեշտ է ամրագրել համամարդկային հիշողության մեջ Հայոց ցեղասպանության դառը փաստերը՝ հետագա նմանօրինակ ոճրագործություները կանխելու համար: Նա մտահոգություն հայտնեց, որ 2014 թվականին Եվրոպայում կստեղծվի Առաջին աշխարհամարտի «Հիշողության թանգարան», որտեղ անտեսված է Հայոց ցեղասպանությունը, և հիմնական շեշտը կդրվի 1917 թվականի՝ Ռուսաստանում հեղափոխության հետևանքների վրա:

«Հիշողության ամրագրման քաղաքականությունը պետք է վարվի միջազգային ճանաչման գործընթացին զուգահեռ», - նշեց դասախոսը, խիստ կարևորելով ոչ թե զուտ ցեղասպանության ճանաչումը, այլ՝ թե ինչ հետևանքներ այն կունենա:

Placeholder
Ցեղասպանագետ. Պետք է ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը համամարդկային հիշողության մեջ