Պանինը գլուխը հարվածել է զուգարանակոնքին
Իրավունք
11:04 23/03/2013

Պանինը գլուխը հարվածել է զուգարանակոնքին

Դերասան Անդրեյ Պանինի մահվան պատճառը, ըստ ամենայնի, դժբախտ պատահարն է եղել և այս վարկածը հաստատում է նաև նրա արյան մեջ ալկոհոլի առկայությունը: Այս մասին ռուսաստանյան Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ Քննչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նրա խոսքով, դեպքի վայրում անցկացվել է հատուկ փորձաքննություն, որից պարզ է դարձել, որ հարվածներ կամ բռնություն չի եղել: Ամենից հավանական վարկածը այն է, որ Պանինն ընկնելուց գլուխը հարվածել է զուգարանակոնքին:

Հիշեցնենք, Պանինին հայտնաբերել են մարտի 7-ին իր բնակարանում: Մահվան առիթով հարուցվել է քրեական գործ:

 

Placeholder
Պանինը գլուխը հարվածել է զուգարանակոնքին