Աշոտյանը մեկնել է Բրյուսել
Կրթություն, գիտություն
15:30 25/03/2013

Աշոտյանը մեկնել է Բրյուսել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ:

Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: 

Placeholder
Աշոտյանը մեկնել է Բրյուսել