Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոսկե մատանին, որ նվիրել էր Նապոլեոն Բոնապարտը Ժոզեֆինային նշանադրության առիթով աճուրդում վաճառվել է 730 հազար եվրոյով: Սապֆիրով ու մեկ կարատ քաշով տանձանման ադամանդներով զարդարված մատանին աճուրդի կազմակերպիչները նկարագրել են որպես համեստ: Սակայն դրա պատմական արժեքը մեծ հետաքրքրություն է առաջացրել կոլեկցիոներների մոտ: Չնայած, որ մատանին գնահատվել է 15 հազար եվրո, սակայն առաջին իսկ առաջարկը 50 հազար է եղել:
Բոնապարտն ու Ժոզեֆինան ծանոթացել են 1795 թվականին: Ապագա կայսրն այնքան է հմայվել,որ նրան չի կանգնեցրել անգամ տարիքային տարբերությունը՝ Ժոզեֆինան նրանից մեծ էր 6 տարով և ուներ 2 երեխա առաջին ամուսնությունից: 1 տարի անց զույգն ամուսնանում է: Սակայն մի քանի տարի անց նրանք բաժանվում են՝ դրանից հետո էլ պահպանելով ընկերական հարաբերությունները: