Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International-ի տնօրեն
Տնտեսություն
19:38 25/03/2013

Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International-ի տնօրեն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International ընկերության նախագահ: Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքէջը: Նկատենք, որ Lydian International-ը Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Գեոթիմ ընկերության մայր կառույցն է:

«Lydian-ն ուրախ է, որ պարոն Սարգսյանի մեր թիմին միանալու կապակցությամբ: Նա ունի հարուստ փորձ և մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում և միջազգային ասպարեզում: Իր գիտելիքներն ու իմաստությունը խիստ օգտակար կլինեն Ամուլսարի նախագիծը միջազգային դասի ոսկի արտադրող դարձնելու համար», - ասել է Lydian International-ի Խորհրդի նախագահ Գորդոն Վայլին:

1996-97 թթ. Ա. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, մինչ այդ, ըստ կառավարության պաշտոնական կայքէջում եղած տեղեկությունների.

Աշխատանքային գործունեություն
1979-1984թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ ասիստենտ
1984-1985թթ. Քեմբրիջի համալսարան/Մեծ Բրիտանիա/՝ այցելու դասախոս
1985-1992թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ դասախոս
1990-1992թթ. ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոն՝ ամբիոնի վարիչ
1992-1993թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
1993-1994թթ. ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում
1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում
1996-1997թթ. ՀՀ վարչապետ
1998-2000թթ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Այլ տվյալներ
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ
Պանհայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
51 գիտական հոդվածների և 3 ձեռնարկների հեղինակ (քաղաքական, տեսական ֆիզիկայի, աստրոֆիզիկայի և համակարգչային մոդելավորման թեմաներով)

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:
 

Placeholder
Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International-ի տնօրեն