Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Քաղաքական
13:13 25/03/2013

Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:

Հարգանքով՝
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ»

Նախորդող հրապարակում`
Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները 

Placeholder
Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին