Նախագահն ընդառաջ կգնա Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին
Օրվա մամուլ
09:22 26/03/2013

Նախագահն ընդառաջ կգնա Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած՝ կստացվի ուրույն կոալիցիա:

Ըստ թերթի աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաև Արմենի սրտով է՝ ասում են նրանք: Օրակարգում է նաև սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր»:

Placeholder
Նախագահն ընդառաջ կգնա Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին