Երևանում բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիա
Տնտեսություն
19:43 26/03/2013

Երևանում բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիա

 Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում այսօր մասնակցել է ՀՀ բնապահպանության նախա­րա­րու­թյան և ՀՀ քաղաքաշինության նախա­րա­­րու­թյան համակարգման ներքո ընթացող «Շենքերի էներգետիկ արդյունա­վետու­թյան բարձրացում» ՄԱԶԾ ծրագրի և Երևանի ճարտա­րա­պետու­թյան և շինարարության պետական համալսարանի համագործակցության շրջա­նակներում հիմնադրված էներգաարդյունավետության լաբորատորիայի բա­ցմանը:  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Բնապահապանության նախարարության լրատվական ծառայությունից, շնորհավորելով հյուրերինլաբորատորիայի բացման կապացությամբ՝ նախարարն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա գիտնականներին նորանոր բարձունքների հասնելուն:

«Այս լաբորատորիան կստեղծի այն հիմքերը, որոնք հետագայում հնարավորություն կտան ակտիվացնել էներգախնայողության բարձրացման և դրանք կիրառության մեջ դնելու ուղղությամբ տարվող աշխատանքների որակը», - բացման խոսքում նշել է բնապահպանության նախարարը:

Ծրագրի կողմից Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանին է տրամադրվել շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 12 անվանում սարքավորումներ և գործիքներ: Հայաստանում առաջին անգամ հասանելի այս նորագույն սարքերը թույլ են տալիս մասնավորապես գնա­հատել շենքերի էներգետիկ արդյունավետության հետ առնչվող մի շարք օդերևու­թաբանական և ջերմաֆիզիկական հարաչափեր և ստացված տվյալները ուղղա­կիորեն ներբեռնելով համակարգիչ՝ ստանալ վերլուծած արդյունքները գրաֆիկական պատկերով: Հետապնդելով ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակը` լաբորատորիան հասանելի կլինի նաև համա­պա­տաս­խան որակավորում տրամադրող այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար` հնարա­վորություն տալով նրանց գործնականում ծանոթանալ էներգաարդյունա­վետու­­թյան գնահատման և բարձրացման նպատակով իրականացվող վերլու­ծություն­ներին և միջոցառումներին:

Placeholder
Երևանում բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիա