Մեսսին տրամադրված է մարտականորեն
Աշխարհում
16:00 26/03/2013

Մեսսին տրամադրված է մարտականորեն

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Բոլիվիայի հավաքականի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի` այսօր կայանալիք հանդիպումից առաջ ընդգծել է, որ իր թիմը շատ լրջորեն է տրամադրված, և չպետք է մոռանալ չարաբաստիկ 2009 թ., երբ բոլիվիացիներին հաջողվել էր հաղթանակ տոնել 6:1 հաշվով: 

«Արգենտինայի հավաքականը դեռ եզրափակիչ փուլի ուղեգիր չի նվաճել: Բոլիվիայում միշտ էլ դժվար է խաղալը, սակայն մենք պարտավոր ենք հաղթել: Բոլորն են հիշում 2009 թ.-ը, երբ պարտվեցինք 1:6 հաշվով: Այդ իսկ պատճառով մեզանից յուրաքանչյուրը տրամադրված է մարտականորեն»,- հայտարարել է Մեսսին:

Placeholder
Մեսսին տրամադրված է մարտականորեն