Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոչիի ձմեռային օլիմպիական մարզաբազաները խաղերից հետո հարուստ ժառանգություն կլինեն քաղաքի բնակչության համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ասել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:
Մարզակառույցները նախագծվել և կառուցվել են այնպես, որ դրանք օլիմպիական խաղերից հետո գործածությունից դուրս չմնան: Օրինակ` չմշկավազքի ծածկած մարզահամալիրը կվերափոխվի տոնավաճառների, ցուցահանդեսների, համաժողովների և այլ միջոցառումների կենտրոնի: 160 հազար քմ տարածքով լրատվության կենտրոնը այնուհետև կդառնա առևտրի և զվարճանքների սիրված վայր, իսկ օլիմպիական մարզադաշտում կպարապեն և իրենց վարպետությունը կհղկեն տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները: Անհրաժեշտության դեպքում ստադիոնում իրենց արվեստը կցուցադրեն նաև մշակույթի մարդիկ: