Րաֆֆի Հովհաննիսյանը` Դեմոյանի ՀՀԿ ցուցակում ընդգրկվելն աններելի բան է համարում
Քաղաքական
17:33 27/03/2013

Րաֆֆի Հովհաննիսյանը` Դեմոյանի ՀՀԿ ցուցակում ընդգրկվելն աններելի բան է համարում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրահոսից տեղեկացել է, որ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգրկված է Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ներկայացրած համամասնական ցուցակում:

«Եթե դոկտոր Դեմոյանը իսկապես մտել է Հանրապետական ցուցակ` քաղաքապետական ընտրություններում, դա անթույլատրելի է ու աններելի»,-ասա Հովհաննիսյանն ու Դեմոյանին կոչ արեց իսկույն ևեթ դուրս գալ այդ ցուցակից, «թե չէ կուսակցական խարանը իր վրա պետք է վերցնի»:

Հովհաննիսյանի խոսքերին հետևեցին «ամոթ», «ամոթ» բացականչությունները, ինչին Րաֆֆին արձագանքեց.
«Ամոթ չէ, ցավ է, բայց ընտրությունն իրենն է»:

«Ժառանգություն» ղեկավարի խոսքով, եթե Ցեղասպանության ազգային ինստիտուտ թանգարանի տնօրենը դառնա ապագա ավագանիում թեկուզ փոքրամասնություն կազմող ուժի ներկայացուցիչ, ապա նա պետք է հրաժարվի ինստիտուտ թանգարանի տնօրենի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ԿԸՀ կայքում զետեղված ցուցակների համաձայն, անկուսակցական Դեմոյանը ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականում է:
Panorama.am-ի հետ Դեմոյանի հարցազրույցը` այստեղ:


 

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը` Դեմոյանի ՀՀԿ ցուցակում ընդգրկվելն աններելի բան է համարում