ԲՀԿ-ն 160 ենթաշտաբ է ունենալու
Օրվա մամուլ
09:15 27/03/2013

ԲՀԿ-ն 160 ենթաշտաբ է ունենալու

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 160 նախընտրական ենթաշտաբ է ունենալու: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է` շտաբերի թիվն ավելանա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, սակայն ԲՀԿ հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետ կդառնա ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:

Placeholder
ԲՀԿ-ն 160 ենթաշտաբ է ունենալու