Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Motherboard. Հայաստանը ավելի մեծ հնարավորություններ ունի հրաշամանուկներ դաստիարակելու, քան Չինաստանը (տեսանյութ)
«Թվում է, որ ներկայումս բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում չինական գենետիկայի զարգացման և մանուկների գենային ինժեներիայի ձևավորման ինստիտուտը:
Բայց այս ժողովուրդը, որը գենետիկայում լուրջ հաջողություններ գրանցած և տնտեսության մեջ առաջատար է, լուրջ մարտահրավերներ հաղթահարելու ունակություններ ունեցող նոր սերնդի դաստիարակման գործում զիջում է 3.000.000 բնակչություն ունեցող, ցեղասպանություն վերապրած Հայաստանին` ով անելու է դա` Շախմատով»: Այս մասին է հաղորդում Motherboard պարբերականը:
Ըստ աղբյուրի, Հայաստանը աշխարհում այն եզակի երկրներից է, որտեղ շախմատը դպրոցի ուսուցման ծրագրի պարտադիր մաս է կազմում:
«Ծրագրի բուն նպատակն է եղել բարելավել երեխաների տրամաբանությունը, ինչպես նաև ամրապնդել մտածողության հմտությունները:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ «Շախմատ» առարկայի դասավանդման նպատակը երեխաների մեջ ստեղծագործ մտածողություն զարգացնելն է:
Հայ հոգեբանների խումբը, Ռուբեն Աղուզումցյանի ղեկավարությամբ, անցած տարվանից զբաղվում է երեխաների ուղեղի աշխատանքի վրա շախմատի ազդեցության ուսումնասիրությամբ:
Ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շախմատը զարգացնում է երեխաների ստեղծագործ մտածողությունը, համեմատական վերլուծության կարողությունը, նպաստում է նրանց անհատականության ձևավորմանը:
Մինչ Չինաստանը փորձում է ճանապար հարթել գենետիկական-օպտիմալ լաբարատորիաներում, Հայաստանն աշխատում է երիտասարդությանը կրթել և զարգացնել հին մոդելով` խելացի քաղաքականության և լավ կրթության միջոցով: Որպես այսպիսին` օգտագործելով խաղային տեխնոլոգիա, Հայաստանը առավելապես կարող է զարգացել իր երիտասարդության IQ-ն` (Intelligence quotient)-ը», եզրափակում է պարբերականը: