Պակիստանի իշխանությունները  Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ
Քաղաքական
12:12 27/03/2013

Պակիստանի իշխանությունները Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ

Պակիստանի իշխանությունները թույլ չեն տվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին աշխատանքային այցով ժամանել Իսլամաբադ: Նրան խորհուրդ են տվել Պակիստան այցելել մայիսի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո` երբ կձևավորվի նոր կառավարություն։ Այս մասին է հաղորդում Итар Тасс լրատվական գործակալությունը:

«Պակիստանյան կողմը մերժել է ԱՄՆ պետքարտուղարի հնարավոր այցն Իսլամաբադ և խնդրել է այցը տեղափոխել ավելի ուշ ժամկետի, երբ ձևավորված կլինի նոր կառավարությունը»,- այս մասին նշել է Պակիստանի արտգործնախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Պակիստանից մերժումից հետո Ջոն Քերին ստիպված է եղել Իսլամաբադ ուղարկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին, ինչպես նաև ԱՄՆ նախագահի` Պակիստանի և Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցչի առաջին օգնական Դևիդ Պիրսին:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված ճգնաժամային իրավիճակում մի շարք միջադեպերի պատճառով: 2011թ.-ի մայիսին, ԱՄՆ հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ էին իրականացրել Պակիստանի տարածքում և սպանել էին «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենին։

Placeholder
Պակիստանի իշխանությունները Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ