Դիարբեքիրի դատարանը 4 տարի 5 ամսվա ազատարկման դատապարտեց Սևակին սպանած թուրք զինվորին
Իրավունք
11:00 27/03/2013

Դիարբեքիրի դատարանը 4 տարի 5 ամսվա ազատարկման դատապարտեց Սևակին սպանած թուրք զինվորին

Թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքըի գործով դատավճիռ է կայացրել: 2011-ի ապրիլի 24-ին Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորմասում զինծառայության մեջ գտնվող թուրք զինվորը` Քըվանչ Աղաօղլուն հրազենից կրակել էր Սևակի վրա:

Զինվորական դատախազը, մարդասպանի դեմ առաջադրելով չկանխամտածված սպանության մեղադրանք, նրա համար դատարանից պահանջել էր 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում, իսկ զինջոկի հրամանատարը` ենթասպա Սադրեթին Էրսոզը, մեղադրվել է ցուցաբերած անփութության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Նրա համար դատարանից պահանջվել է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:

Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվականը, Դիարբեքիրի զինդատարանը մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Իսկ Սադրեթին Էրսոզը դատապարտվել է 5 ամսվա պայմանական ազատազրկման:

Նշենք, որ Սևակի ընտանիքը սպանության դժբախտ պատահաբար լինելու վարկածին չիհավատում։ Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է:

Placeholder
Դիարբեքիրի դատարանը 4 տարի 5 ամսվա ազատարկման դատապարտեց Սևակին սպանած թուրք զինվորին