ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվելու է Ր. Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը
Օրվա մամուլ
09:32 28/03/2013

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվելու է Ր. Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին կայանալիք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին` ուղղված Ս.Սարգսյանին: Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցեր:

«Ժողովուրդը» ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձել է պարզել տեղեկությունների իսկությունը: «Հավատացեք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր»,- ի պատասխան ասել է Շարմազանովը:

Placeholder
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվելու է Ր. Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը