Մորատտի. «Մոուրինյոն չի վերադառնա «Ինտեր»
Աշխարհում
15:10 28/03/2013

Մորատտի. «Մոուրինյոն չի վերադառնա «Ինտեր»

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին հասկացրել է, որ նույնիսկ չի քննարկում Ժոզե Մոուրինյոյի` թիմ վերադարձի հնարավորության հարցը: Նրա խոսքերով` դրա համար այժմ ամենահարմար պահը չէ:

«Ժամանակ առ ժամանակ մենք կապվում ենք Մոուրինյոյի հետ,- Մորատտիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Նրա հետ միասին շատ հաճելի ակնթարթներ ենք ապրել, ուստի Ժոզեի հետ շփվելն ինձ համար միշտ էլ հաճելի է: Սակայն խոսքն ամենևին էլ նրա վերադարձի մասին չէ: Հիմա դրա համար ամենալավ պահը չէ»:

Placeholder
Մորատտի. «Մոուրինյոն չի վերադառնա «Ինտեր»