Մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքներ
Կրթություն, գիտություն
17:45 29/03/2013

Մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակագ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, տեղեկանում են ԿԳՆ պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում կարևորվել է այսօր արտաքին գործերի նախարարությունում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև վավերացված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները: Դպրոցի բացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: Դեսպանն ու նախարարը քննարկել են չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական կրթական համագործակցությանը բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես բակալավրիատի, մագիստրոսական և ասպիրանտական միջպետական կրթաթոշակային ծրագրերին:

Placeholder
Մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքներ