Հռոմի պապը լվացել է հանցագործների ոտքերը
Աշխարհում
09:08 29/03/2013

Հռոմի պապը լվացել է հանցագործների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Կազալ դել Մարմո բանտում Ավագ հինգշաբթի պատարագ է մատուցել, որի ընթացքում լվացել է 12 անչափահաս հանցագործների ոտքերը, գրում է «Ռիա Նովոստին»: Ֆրանցիսկոսի նախորդները ևս այցելել են բանտ՝ օրհնելու հանցագործներին, այնուհետ ոտնլվայի արարողություն արել եկեղեցում:

Ներկայիս պապը որոշել է միավորել այդ երկու ավանդույթները: Այստեղ Ֆրանցիսկոսի համար անսովոր ոչինչ չկա: Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս լինելու ժամանակ նա հաճախ է Ավագ հինգշաբթիի պատարագ մատուցել բանտերում, հիվանդանոցներում, աղքատների ապաստարաններում: 2012-ի ապրիլին նա լվացել է երիտասարդ թմրամոլների ոտքերը:

Placeholder
Հռոմի պապը լվացել է հանցագործների ոտքերը