Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև այն մասին, որ տոմս ունեցող մեծ թվով ֆուտբոլասերներ Հայաստան-Չեխիա հանդիօպման ժամանակ չեն կարողացել մտնել մարզադաշտ: Արդյունքում` բախում է տեղի ունեցել վիրավորված և իրավունքները պաշտպանող ֆուտբոլասերների ու ոստիկանների միջև:
Հայրապետյանը պարզաբանեց, որ ամբողջ խնդիրը «Արմմոբիլ» ընկերության մեղքով է, քանի որ նրանք էին պատասխանատու, այլ ոչ թե ֆեդերացիան:
«Տոմսերի հետ կապված հարցը պետք է կարգավորեր «Արմմոբիլ» ընկերությունը, որի թերացման արդյունքում է նման իրավիճակ ստեղծվել: Չեմ կարող կոնկրետ թիվ նշել, սակայն 100 երկրագուներ` տոմսերը ձեռքներին, ցանկանում էին ներս մտնել, իսկ նրանց հետևից հրում էին 4000-5000 անտոմս մարդիկ: Արդյունքում տեղի է ունեցել բախում, և ոստիկաններից ոմանք հայտնվել են հիվանդանոցում:
Ես ոչ մեկին չեմ արդարացնում, սակայն ոստիկանները մեղավոր չէին: Նրանք կատարում էին իրենց գործը, իսկ մենք նախապես բոլոր երկրպագուներին խնդրել էինք, որ նվազագույնը 30 րոպե առաջ լինեն մարզադաշտում: Բնական է` եթե բոլորը գան 5 րոպե առաջ, ապա նման բաներն անխուսափելի կլինեն:
Ինչևէ, հասկանալի է, որ վերոնշյալ ընկերության մեղքով տեղի է ունեցել բազմաթիվ երկրպագուների հոսք, ովքեր տոմս չեն ունեցել: Կփորձենք լուծել այս հարցը և փոխհատուցել երկրպագուներին: Ես հրապարակավ ներողություն եմ խնդրում նրանցից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով սխալ լինելու դեպքում չի ամաչում ներողություն խնդրել»,- հայտարարեց ՀՖՖ նախագահը: