Խավին կմեկնի Փարիզ
Աշխարհում
15:33 29/03/2013

Խավին կմեկնի Փարիզ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Խավին, ով Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղում վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Sport Espana»-ն: 

«Ստիպված եմ բաց թողնել «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը, սակայն Փարիզում` ՊՍԺ-ի հետ խաղում, անպայման կօգնեմ թիմիս»,- տեղեկացրել է Խավին:

Այսօր ֆուտբոլիստը կենթարկվի բուժզննման, որից հետո բժիշկները կհայտնեն իրենց վերջնական որոշման մասին:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բարսելոնին» կհյուրընկալի ապրիլի 2-ին, «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:

Placeholder
Խավին կմեկնի Փարիզ