Ալլեգրի. «Բալոտելլին կարող է գերազանցել Իբրահիմովիչին»
Աշխարհում
14:46 30/03/2013

Ալլեգրի. «Բալոտելլին կարող է գերազանցել Իբրահիմովիչին»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին կարծում է, որ հարձակվողներ Մարիո Բալոտելլին ու Զլատան Իբրահիմովիչը շատ ընդհանուր բաներ ունեն:

Շվեդ ֆուտբոլիստը «Սան Սիրոյում» անցկացրած երկու մրցաշրջանից հետո տեղափոխվեց ՊՍԺ, իսկ Բալոտելլին «Մանչեսթեր Սիթիից» Իտալիա է վերադարձել անցած ձմռանը:

«Բալոտելլին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տեխնիկապես նման է Իբրահիմովիչին,- նշել է Ալլեգրին:- Բայց նա կարող է ավելի լավը դառնալ, որովհետև այստեղ դեռ շատ պետք է խաղա: Հաշվի առնելով Մարիոյի ներուժը` կարելի է ասել, որ դեռ կատարելագործվելու հնարավորություններ ունի: Նա բոլոր տվյալներն ունի` դրան հասնելու համար»:

Placeholder
Ալլեգրի. «Բալոտելլին կարող է գերազանցել Իբրահիմովիչին»