Կ. Քոչարյան. Հրապարակը կորցրեցին ու հիմա ուզում են ինչ-որ բան վերականգնել
Քաղաքական
11:43 30/03/2013

Կ. Քոչարյան. Հրապարակը կորցրեցին ու հիմա ուզում են ինչ-որ բան վերականգնել

«Ես այնպես հասկացա, որ այն, ինչ արեցին Ր. Հովհաննիսյանն ու իր թիմը չօգնեց, բերեց պրոբլեմի, եթե ոչ ձախողման: Այսինքն` այն հրապարակը, որը կար, կորցրեցին ու հիմա ուզում են ինչ-որ բան վերականգնել: Կարծում եմ հիմա շատ ավելի դժվար կլինի, քան սկզբից էր»,- անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի` մարզեր կատարելիք այցելությունների մասին երեկ արած հայտարարությանը, panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե` ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, Ր. Հովհաննիսյանի` մարզեր կատարելիք այցելությունների նպատակը մարզերո՞ւմ, թե՞ Երևանում իր վարկանիշը բարձրացնելն է, քաղտեխնոլոգը նշեց. «Ինքն ամեն տեղ է ուզում, այդպիսի խնդիր չկա` մարզերում, թե Երևանում»:

Նա կարծիք հայտնեց, որ մինչև ապրիլի 9-ը Ր. Հովհաննիսյանը կայցելի մարզեր, իսկ 9-ից հետո կսկսի Երևանում ակտիվ գործել:

Կ. Քոչարյանի համոզմամբ` «Ժառանգության» առաջնորդը մարզեր այցելություններով փորձում է վերականգնել վերջին շրջանում կորցրածը:

Placeholder
Կ. Քոչարյան. Հրապարակը կորցրեցին ու հիմա ուզում են ինչ-որ բան վերականգնել