Գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը
Հասարակություն
17:42 30/03/2013

Գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետև այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության ու սոցիալ-տնտեսական աղետալի պայմաններում այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենա՞ն: Այս մասին ասված է «Շիրակ կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ:

Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը: Անցած ամիս լոսանջելեսյան հեռուստատմարաթոնի ժամանակ հավաքված միջոցներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող տնակային ավաններից մեկում իր 12-ամյա որդու հետ բնակվող, միայնակ մայր Անահիտ Հովհաննիսյանին:

Առավել մանրամասն`  տեսանյութում:

 

Placeholder
Գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում առանց տղամարդկանց ընտանիքներն ու միայնակ մայրերը