Յըլմազ. «Եթե հաղթենք «Ռեալին», կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»
Աշխարհում
17:48 01/04/2013

Յըլմազ. «Եթե հաղթենք «Ռեալին», կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Բուրաք Յըլմազը ուտոպիա չի համարում այն միտքը, որ իր թիմը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում Ֆաթիհ Թերիմի սաները պետք է մրցակցեն մադրիդյան «Ռեալի» հետ:

«Եթե հաղթենք «Ռեալին», կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Խոսքը չափազանց ծանր մրցակցի մասին է: Մեր ներուժը շուտով կհամապատասխանի մեր ձգտումներին: Մեր թիմի առավելությունն այն է, որ լավ ենք խաղակցված, հավատում ենք սեփական ուժերին և պատրաստ ենք խաղին նվիրվել 100 տոկոսով: Եվ դա կցուցադրենք «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում»,- հայտարարել է Յըլազմը:

Placeholder
Յըլմազ. «Եթե հաղթենք «Ռեալին», կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»