Արցախում կմեկնարկի Հայաստանի սամբոյի առաջնությունը
Սպորտ
15:10 01/04/2013

Արցախում կմեկնարկի Հայաստանի սամբոյի առաջնությունը

Հայաստանի ուժեղագույն սամբիստներն այսօր կմեկնեն Ստեփանակերտ, ուր տեղի կունենա Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013 թ. առաջնությունը:
Սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը խթանելու նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս:
Այսօր տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունը, մրցավարական խորհրդակցություն, վիճակահանություն: Գոտեմարտերը կմեկնարկեն վաղը` ապրիլի 2-ին:

Placeholder
Արցախում կմեկնարկի Հայաստանի սամբոյի առաջնությունը