Շարապովա. «Կգա այն օրը, երբ կհաղթեմ Սերենային»
Աշխարհում
16:05 01/04/2013

Շարապովա. «Կգա այն օրը, երբ կհաղթեմ Սերենային»

 Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով Մայամիի մրցաշարի եզրափակչում 4:6, 6:3, 6:0 հաշվով զիջել էր ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, հայտարարել է, որ անչափ դժվար է պարտություն կրել եզրափակչում:

Հիշեցնենք, որ Շարապովայի համար սա 5-րդ եզրափակիչն էր, որում նրան չի հաջողվում տիտղոս նվաճել:
«Անչափ դժվար է պարտություն կրել եզրափակչում, քանի որ մեծ ջանքերի գնով ես հասնում մինչև այդ փուլը, իսկ հաղթանակից բաժանում է միայն 1 քայլ: Այնուամենայնիվ, 2-րդ տեղն էլ վատ արդյունք չէ: Որքան շատ եմ հնարավորություն ստանում հանդես գալ եզրափակչում, այնքան մեծանում են հաղթելու շանսերս:

Առջևում դեռ բազմաթիվ մրցաշարեր ու շատ հանդիպումներ կան: Վստահ եմ, կգա այն օրը, երբ կհաղթեմ Սերենային: Կցանկանայի, որ դա լիներ Ուիմբլդոնի մրցաշարի շրջանակներում: Հենց այսպիսի մտքերով էլ ավարտում եմ Մայամիի մրցաշարը»,- նշել է Շարապովան:

Placeholder
Շարապովա. «Կգա այն օրը, երբ կհաղթեմ Սերենային»