Ժիրինովսկու մեքենան վթարի է ենթարկվել
Աշխարհում
14:30 01/04/2013

Ժիրինովսկու մեքենան վթարի է ենթարկվել

Վլադիմիր Ժիրինովսկու ծառայողական մեքենան այսօր առավոտյան Մոսկվայում վթարի է ենթարկվել. Mercedes-ը, որի հետևի նստատեղին հնարավոր է եղել է Ժիրինովսկին, հարվածել է կայանած Toyota-ին:

«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, տուժածներ չկան, պարզապես ավտոմեքենաները վերանորոգման կարիք ունեն: Արդյո՞ք վթարի պահին Վլադիմիր Ժիրինովսկին եղել է ավտոմեքենայում կուսակցությունից չեն հաղորդել, սակայն պատգամավորը հայտարարել է, որ վթարն իր վարորդի մեղքով չի եղել, իսկ ինքն այդ պահին խորհրդակցության մեջ է եղել ու իր հետ, բնական է, ամեն ինչ կարգին է:
 

Placeholder
Ժիրինովսկու մեքենան վթարի է ենթարկվել