Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանական արքայադուստրը հայտնվել է կոռուպցիայի և խարդախության հետ կապված սկանդալի կիզակետում
Իսպանացի արքայադուստր Քրիստինան` Խուան Կարլոս I դե Բուրբոն թագավորի կրտսեր դուստրը, հրավիրվել է իր ամուսնու` Ինյակի Որդանգարինի դատական գործընթացին որպես վկա: Ինչպես հայտնում է Reuters-ը, վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և հասարակական միջոցների վատման մեջ:
Արքայադուստրը պարտավոր է ներկայանալ դատարան մինչև ապրիլի 27-ը: Դեռ պարզ չէ, թե ինչ են ցանկանում իմանալ նրանից, Իսպանիայի արքունիքը չի մեկնաբանում իրողությունը: Պարմայի դուքս Ինյակի Ուրդանգարինին(Don Iñaki Urdangarin)` նախկինում Իսպանիայի հանդբոլ օլիմպիական հավաքակականի նախկին անդամին, կասկածում են 2004-2006 թվականին «Նոոս» բարեգործական հիմնադրամի ղեկավար լինելու տարիներին տեղի ունեցած դրամաշորթության մեջ: Ըստ քննության, ներկայիս դուքսը միտումնավոր բարձրացնում էր հիմնադրամի կողմից կազմակերպվող համապետական մարզական միջոցառումների ֆինանսական ծախսերը, բացի այդ` որոշ ակտիվներ հայտնվել են արտերկրի օֆշորային գոտիներում: Իսպանիայի իշխանությունները գտնում են, որ թագավորի փեսան պետությանը 6,4 միլիոն դոլարի վնաս է հասցրել:
Մինչ այդ դատախազը պահանջել էր դուքսի համար 4 տարվա ազատզրկում: Ժամկետը կարող է կրճատվել, եթե արքայի փեսան համագործակցի քննության հետ: Անձամբ Ուրդանգարինը հերքում է իր մեղքը: 2012 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում: