Մի քանի ավիաընկերություններ կավելացնեն չվերթները
Տնտեսություն
13:20 03/04/2013

Մի քանի ավիաընկերություններ կավելացնեն չվերթները

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ -ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մի քանի  ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ:

«Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:

Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ

Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ
Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ
Ալիտալիան` 3 չվերթ:

Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում»,-ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Մի քանի ավիաընկերություններ կավելացնեն չվերթները