Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Լա-Պլատա քաղաքի ջրհեղեղի զոհերի հիշատակին: «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, բնական աղետի հետևանքով զոհվել է 54 մարդ:
Տեղեկատվության համաձայն, երեքշաբթի օրը Լա-Պլատայում երեք ժամվա ընթացքում հորդառատ անձրևի հետևանքով քաղաքի զգալի հատվածն հայտնվել են ջրի տակ: Տասնյակ բնակիչներ բնակելիների տանիքներին մինչ օրս սպասում են օգնության:
Ստեղծված արտակարգ իրավիճակի և անվերահսկողության պայմաններում քաղաքում թալանվել են մի քանի խանութներ, իսկ որոշ թաղամասերում ցույցեր են ընթանում:
Բնական աղետի է վայր է ժամանել երկրի նախագահ Քրիստինան Ֆերնանդեսը, Ով ծնունդով նույնպես Լա-Պլատայից և ում մայրը մինչ օրս բնակվում է այդ քաղաքում: Նախագահը զրուցել է տեղաբնակների հետ և խոստացել հրատապ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ուժեղացնելու և ջրհեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ: