Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալից» 0:3 հաշվով կրած պարտությունիղ հետո ստիպված էր ընդունել մրցակցի գերազանցության փաստը:
«Մենք բաց թողեցինք մեր հնարավորությունը: Խնդիրն այն բանի մեջ է, որ մեր թիմը փորձ չունի: Երիտասարդ կազմ ունենք, սակայն դեռ սովորում ենք ու ավելացնում: Դե ինչ, սա լավ դաս էր: Աշխատում էինք հավասարի պես խաղալ «Ռեալի» հետ, սակայն մրցակիցն ավելի հաջողակ էր հարձակման մեջ:
Վարանը շատ լավ և հզոր ֆուտբոլիստ է: Նա ամենևին էլ պատահական չէ հայտնվել «Ռեալում»: Արժանի է հիմնական կազմում տեղին, ինչն այսօր ապացուցեց հերթական անգամ»,- հայտարարել է հարձակվողը: