Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայա՞ն կառուցել
Օրվա մամուլ
09:21 04/04/2013

Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայա՞ն կառուցել

Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցել են, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում:
Թերթը փորձել է տեղեկությունը պարզել «Արմավիա»-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նանա Ավետիսովայից, սակայն վերջինս համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Իսկ լրատվական ծառայությունից փոխանցել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մշտապես նման լուրեր շրջանառվել են, ու մշտապես իրենք հերքել են այդ տեղեկությունը:

Placeholder
Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայա՞ն կառուցել