Սաֆարյան. Եթե մենք չկատարենք մեր երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում փետրվարի 18-ի հաղթանակը
Քաղաքական
10:52 04/04/2013

Սաֆարյան. Եթե մենք չկատարենք մեր երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում փետրվարի 18-ի հաղթանակը

Փետրվարի 18-ից այս կողմ մենք ոչ թե բողոքավոր ենք, այլ պահանջատեր: Նոյեմբերյանում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները այսօր հանդիպումները կշարունակեն Ալավերդիում, Վանաձորում, Սպիտակում, Ապարանում և Աշտարակում:

«Պահանջատեր ենք այն իշխանության, որ պատկանում է ժողովրդին, նոյեմբերյանցուն, այս տարածաշրջանի յուրաքանչյուր քաղաքացուն»,-ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով, փետրվարի 18-ին ժողովուրդը կատարեց ճակատագրական որոշում, թե ինչպիսի Հայաստանում է ցանկանում ապրել:

«Այդ ընտրությունը ձեր պահպանության կարիքն ունի, այդ ընտրությունը մինչև վերջ պաշտպանելու կարիք ունի, եթե մենք չկատարենք մեր երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում փետրվարի 18-ի հաղթանակը»,-ասաց բանախոսը, հույս հայտնելով, որ հավաքվածները հաղթանակը զիջող մարդիկ չեն, և թույլ չեն տա այդ հաղթանակը կողոպտել կամ գրպանել:

 

Placeholder
Սաֆարյան. Եթե մենք չկատարենք մեր երկրորդ քայլը, ապա անիմաստ է դառնում փետրվարի 18-ի հաղթանակը