Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կես տոկոսի հավակնորդը մի տոկոսին խփում ա, որ ի՞նչ լինի. Էպոսագետի փաստաբանը շատ բաներ չի հասկանում
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով կասկածվող նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանքից անցել է մեկ ամիս, բայց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չի հասկանում, թե ինչու է Սեդրակյանը կալանավորվել: «Մենք էլ ենք սպասում իմանալ, հասկանալ, թե ինչու է Սեդրակյանը մեղադրվում: Մենք քանի որ կլոունադայի կողմնակից չենք, համբերատար սպասում ենք», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Սիրունյանը:
Նա պնդեց, որ իր պաշտպանյալի դեմ որևէ ապացույց չկա և, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նկատեց, որ մարդուն առանց ապացույցների չեն կարող կալանավորել: «Մեկ ամիս է արդեն կալանավորվել է, բայց նախաքննական մարմնից մենք դեռ որևէ ապացույց չենք ստացել», -ասաց Սիրունյանը:
Էպոսագետի պաշտպանը բացառեց, որ Սեդրակյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսպիսով փորձ է արվել պատժել Վարդան Սեդրակյանին նախընտրական քարոզարշավի ժամանակ «մեծ-մեծ խոսելու» համար, Սիրունյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե պիտի պատժեին, ապա պատժելու այլ ձևեր կան, 12 տարվա կամ ցմահի հոդվածներ չէին դնի: Նաև չեմ կարողանում հասկանալ, թե կես տոկոսի հավակնորդը մի տոկոսին խփում ա, որ ինչ լինի, որ դառնա տոկոս ու կե՞ս»:
Սիրունյանը փոխանցեց նաև, որ իր պաշտպանյալի դեմ ավելի վաղ կալանավորված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը ցուցմունքներ չեն տվել:
Վարդան Սեդրակյանը, պաշտպանն ասում է` ընկճված չէ, բայց դիմել են քննիչին, որ Վարդան Սեդրակյանը լյարդի լրացուցիչ հետազոտության ենթարկվի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին: Որպես մահափորձը կատարողներ կալանքի տակ են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, որոնք, ըստ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկատվության, տվել էին ինքնախոստովանական ցուցմունքներ:
Նախորդող հրապարակումներ. Էպոսագետ Սեդրակյանը կալանավորվեց երկու ամսով
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հրապարակել Հայրիկյանի մահափորձի գործով