Օսկանյանին քննադատողները թող նախ իրենց հարցերը  լուծեն. Ուրիխանյան
Քաղաքական
12:50 04/04/2013

Օսկանյանին քննադատողները թող նախ իրենց հարցերը լուծեն. Ուրիխանյան

«Պատասխանատվությունը ստանձնում է կուսակցությունը, պատասխանատվությունն իր վրա վերցնում է մի համակարգ, որտեղ կա թիմ, առաջնորդ, որտեղ կա շատ երկարաժամկետ հեռանկարի ուղղված գործողությունների ծրագիր: Այսինքն` մի անհատ, որ նշանակվել կամ ընտրվել է, իբրև թե, քաղաքապետ, չի կարող հանդիսանալ առանձին ֆրագմենտ ու դուրս գալ ընդհանուր խճանկարից` չենթարկվելով իր թիմի ու կառույցի ընդհանուր կոնցեպցիայից, ինչպես որ այսօր է տեղի ունենում: Այնպես որ ազնվությունը մեկն է` ԲՀԿ-ն է վերցնում պատասխանատվությունն իր վրա և որևէ մեկը չի կարող բացառել, որ հենց այդ երեք անձանցից մեկը քաղաքապետ չի լինի»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ԲՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականները ԱԺ պատգամավորներ են, որքանո՞վ է ազնիվ, որ ընտրություններից հետո նրանք, վայր չդնելով իրենց մանդատները, Երևանի ավագանիում տեղերը զիջեն հանրությանը քիչ հայտնի մարդկանց, հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նա հավելեց, որ ԲՀԿ ցուցակի վերաբերյալ կեղծ ակնարկները, այդ թվում և այս մեկը, նա հերքում է:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը facebook-յան իր էջում արդեն սկսել է քարոզչությունը, մինչդեռ պաշտոնապես մեկնարկը տրվելու միայն ապրիլի 7-ից ու այդ պատճառով էլ քննադատվում է նաև հիմնական մրցակից ՀՀԿ-ի կողմից, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են որոշ հեռուստաալիքներ, կարծում եմ` պետական միջոցներով, անընդհատ ցույց են տալիս ոչ թե Երևանի քաղաքապետարանի աշխատանքները, այլ քաղաքապետին ուղղված քաղաքացու կամ մեկ այլ անձի գովեստները, իմ մոտ հարց է առաջանում` սա քարոզարշա՞վ է արդեն: Այնպես որ այդ քննադատողները պետք է իրենց հարցերը լուծեն»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի, Վարդան Օսկանյանն իր էջում ընդամենը ցանկությունների մակարդակով, ինչը արգելված չէ որևէ քաղաքացու, առավել ևս քաղաքական գործչին ու պատգամավորին, իր նախընտրություններն է ներկայացնում: Այնպես որ, կրկնեց նա, մինչև այդ մասին խոսելը, «թող կարգավորեն իրենց գործողությունները»:

Հարցին, թե ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանն» այդպես էլ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին ու արդյո՞ք կմասնակցի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, Տ.Ուրիխանյանը արձագանքեց, որ քանի որ կուսակցության քաղխորհրդում նման քննարկում չի եղել, ապաև ինքը միանձնյա այդ հարցին պատասխանել չի կարող. «Վստահ եմ, որ քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է, թե քաղաքական ուժերն ինչ են անում երկրում վիճակ փոխելու, բարելավելու ուղղությամբ, այլ ոչ թե արարողակարգային հարցերի կամ միանձնյա հարցերով: Եվ քաղխորհրդում քննարկումների առաջնահերթությունները տրվում են հենց մարդկանց հուզող առաջնայնություններին»,-հավելեց նա:

Նախորդիվ` Տ.Ուրիխանյանը հուշում է քաղաքական օպոնենտներին` «սխալ զուգահեռներ եք տանում

Placeholder
Օսկանյանին քննադատողները թող նախ իրենց հարցերը լուծեն. Ուրիխանյան