Յայա Տուրեն 45 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա
Աշխարհում
13:09 04/04/2013

Յայա Տուրեն 45 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա

«Մանչեսթեր Սիթիի» և Կոտ Դ’Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «The Sun»-ը: 29-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի ևս 4 տարի: Ըստ այդ համաձայնագրի պայմանների` Տուրեն շաբաթական կստանա 220 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Թիմում գտնվելու ողջ ժամանակահատվածում, այսպիսով, նա կվաստակի 45 մլն ֆունտ ստեռլինգ:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տուրեն անցկացրել է 25 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել գոլային երկու փոխանցում:

Placeholder
Յայա Տուրեն 45 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա