ՊՆ. Ադրբեջանի քաղաքացին չի հատել սահմանը
Օրվա թեմա
13:55 05/04/2013

ՊՆ. Ադրբեջանի քաղաքացին չի հատել սահմանը

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ղազախի շրջանի բնակիչներից մեկը ապրիլի 2-ին անտառում կորել է: Կասկածներ կան, որ վերջինս հայտնվել է հայկական կողմում:

Վերոնշյալ թեմայի առնչությամբ Panorama.am-ը դիմեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին. «ՀՀ ՊՆ առաջապահ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի հատման դեպք չեն արձանագրել: Նման դեպքի արձանագրման դեպքում նախարարությունը պատճաշ տեղեկատվություն կներկայացնի»:

Placeholder
ՊՆ. Ադրբեջանի քաղաքացին չի հատել սահմանը